Իսրայելի բանակը երկու շաբաթվա ընթացքում 7600 հարված է հասցրել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ 4700 հարձակում է կատարել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված թիրախների վրա. հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
ТАСС-ը հաղորդել է ծառայության հաղորդագրությունը.«Իսրայելի պաշտպանության բանակը գործում է ամբողջ Իրանում և իրականացրել է 7600 հարված, այդ թվում՝ ավելի քան 2000 հարձակում իրանական ռեժիմի գլխավոր շտաբի և հրամանատարական կենտրոնների վրա, ինչպես նաև 4700 հարձակում Իրանի հրթիռային ծրագրի դեմ»։