Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 5 հայ ըմբիշներ։
Նրանցից 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը հաղթել է շվեյցարացի և ռուս ըմբիշներին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։