Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ կրկնապատկվել։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։
2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է 180 տոկոսով՝ 14,3 միլիարդ դրամից հասնելով 40,2 միլիարդ դրամի։
Զգալիորեն աճել են նաև գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից հասնելով 276 հազար դրամի։