Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ ողջ է, չնայած ԱՄՆ-ի հետ պատերազմի ֆոնին պաշտոնը ստանձնելուց ի վեր հրապարակայնորեն չի երևացել:
Այս մասին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ նա հավանաբար ողջ է։ Կարծում եմ՝ նա վիրավոր է, բայց հավանաբար՝ նա դեռևս ինչ-որ ձևով ողջ է», – ասել է Թրամփը Fox News-ի հաղորդավար Բրայան Քիլմիդի հետ հարցազրույցում:
«Վերջին չորս ամիսների ընթացքում Իրանը հազարավոր հրթիռներ էր արձակել Մերձավոր Արևելքի այս բոլոր երկրների վրա: Նրանք պատրաստվում էին գրավել Մերձավոր Արևելքը՝ Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Օմանը, Սաուդյան Արաբիան: Այս բոլոր երկրները վախենում էին Իրանից, և հիմա այլևս չեն վախենում: Բայց նրանք պատճառ ունեին վախենալու: Մենք հաղթեցինք նրանց այնպես, ինչպես ոչ մի այլ երկիր չէր կարող, և նրանք դեռ ունեն ուժի որոշ մնացորդներ», – ասել է Թրամփը։
«Վախենալու բան չկա: Նրանք նավատորմ չունեն, և մենք խորտակեցինք նրանց բոլոր նավերը», – ասաց Թրամփը՝ կոչ անելով անցնել Հորմուզի նեղուցով և ցուցաբերել քաջություն: