Ըստ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է։
Ղամբարյանն ընդգծում է՝ իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:
«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:
Ուստի՝ նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»,- նշել է պրոֆեսոր Ղամբարյանը։