Փաշինյանը ուղիղ հաստատեց, որ ԿԳՄՍՆ-ն ստել է. ՀՅԴ


Հասարակություն


ՀՅԴ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում ասվում է.

«Երբ Փաշինյանը չի հարգում անգամ սեփական նախարարին և ուղիղ հաստատում է, որ ԿԳՄՍՆ-ն ստել է՝ փորձելով հանրությանը ներկայացնել, իբրև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվել է աշխատանքից շինարարությունը չվերահսկելու համար»։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռացել է շինարարությունում առկա խնդիրների պատճառով, մինչդեռ Փաշինյանը երեկ վերհաստատել է, որ նա հեռացվել է պաշտոնից իր ցուցումով։ 

Նշենք նաև, որ ավելի քան երկու տասնյակ հայ և օտարազգի gեղաuպանագետներ բաց նամակով պահանջում են Էդիտա Գզոյանին վերականգնել Ցեղաuպանnւթյան թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում։



Leave a Comment