Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախօրեին Իրանի մի շարք քաղաքներում իրականացված օդային հարվածների ընթացքում թիրախավորվել են ռազմական նշանակության օբյեկտներ և իշխանական կառույցների շտաբեր։
Իսրայելի բանակի տվյալներով՝ հարվածների մի քանի ալիքներ իրականացվել են Թեհրան, Շիրազ և Ահվազ քաղաքներում։ Ըստ IDF-ի հայտարարության՝ Շիրազում թիրախավորվել է ստորգետնյա համալիր, որն օգտագործվում էր բալիստիկ հրթիռների արտադրության և պահեստավորման համար։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այդ հրթիռները նախատեսված էին Իսրայելի ուղղությամբ արձակելու համար։
Թեհրանում, ըստ նույն աղբյուրի, հարվածներ են հասցվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ կարևոր ռազմաբազայի։ Բացի այդ, թիրախավորվել են նաև տարբեր տեսակի սպառազինության արտադրությամբ զբաղվող գործարաններ, որտեղ, ըստ Իսրայելի բանակի, արտադրվում էին հակաօդային պաշտպանության համակարգեր և բալիստիկ հրթիռների բաղադրիչներ։
