ԶԳՈՒՇԱՑԵՔ. 5G անվան տակ զեղծարարությունների նոր «ալիք»

Հանցագործները զանգահարում են տարբեր հեռախոսահամարներից, ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակիցներ և հայտնում, թե իբր անհրաժեշտ է ձեր հեռախոսում տեղադրել հատուկ հավելված՝ 5G ցանցին միանալու կամ կապի որակը բարելավելու համար: Հայտնում են ՀՀ ՆԳՆ «Կիբեռոստիկանությունից»։

«Ձեր ներբեռնած ծրագիրը զեղծարարներին հնարավորություն է տալիս հեռակա կարգով կառավարել ձեր հեռախոսը, հասանելիություն ստանալ բանկային հավելվածներին և վայրկյանների ընթացքում հափշտակել ձեր հաշիվներում առկա գումարները:

Այս զեղծարարություններից կարող եք պաշտպանվել ստորև ներկայացված շատ պարզ քայլերով

➡Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
➡Բջջային օպերատորները երբեք չեն պահանջում ծրագրեր ներբեռնել հեռախոսազանգի միջոցով:
➡Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես ընդհատեք խոսակցությունը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոն»:

The post ԶԳՈՒՇԱՑԵՔ. 5G անվան տակ զեղծարարությունների նոր «ալիք» appeared first on Tribune.am.

Leave a Comment