Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում եմ ունեցել Ուզբեկստանի Հանրապետության Հարկային կոմիտեի նախագահ Ֆարրուխ Պուլատովի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հարկային վարչարարության ոլորտում թվային լուծումների առաջատար փորձի փոխանակման հեռանկարները։
Զրույցի ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ապրանքների և ծառայությունների նույնականացման համակարգին, հսկիչ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների հետագծելիությանը, ինչպես նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման առանձնահատկություններին»,- գրել է նա։