«Բարսելոնայի» նախագահի թեկանածու Ժոան Լապորտան մեկնաբանել է ակումբի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին լուրերը:
«Խուլիան Ալվարեսը հիանալի ֆուտբոլիստ է, և, ինչպես ասում են, իդեալական կհամապատասխաներ «Բարսելոնայի» խաղաոճին: Բայց նա այն խաղացողը չէ, որի համար արժե մի ամբողջ կարողություն վճարել: Նախ նա պետք է ցույց տա իր պատրաստակամությունը տեղափոխության հարցում։ Բացի դրանից, տրանսֆերի գինը պետք է ընդունելի լինի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Carpetas Blaugranas-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ: Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո: