Օտար լեզվով կրթության թույլտվության նախագիծ՝ «Օհանյան կրթահամալիր»-ի համար

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  հանրային քննարկման ներկայացված ««Օհանյան» կրթահամալիր» ՍՊԸ օտար լեզվով (Անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվության մասին օրենքի նախագիծը։

Որոշման ընդունումը կապահովի ուսումնական հաստատության կրթական գործընթացի շարունակականությունը, կրթության որակի բարձրացումը և աշակերտների մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները: Միևնույն ժամանակ, արտերկրի քաղաքացիների համար միջազգային կրթություն ստանալը հնարավոր է Հայաստանի Հանրապետույթունում, ինչը լրացուցիչ գումարների ներհոսք կարող է ապահովել՝ նպաստելով կրթության ոլորտի զարգացմանը։Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշների համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը երեք տարով օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջներից և թույլ կտա «Օհանյան» կրթահամալիր» ՍՊԸ-ին 2026/2027 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի ավագ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա (IBDP)» ծրագիրը՝ անգլերենով:

ՄԲ ծրագրերով կրթությունն ուղղված է աշակերտների համակողմանի զարգացմանը, ինչը վկայում է կրթության բարձր չափանիշների մասին։

ՄԲ ծրագրերը համահունչ են կրթահամալիրի կրթական  փիլիսոփայությանը համընկնում է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական ծրագրերի սկզբունքների հետ, քանի որ երկուսն էլ ուղղված են աշակերտների համակողմանի զարգացմանը։

ՄԲ-ի հետազոտության վրա հիմնված ուսուցումը (Inquiry-Based Learning) խրախուսում է աշակերտներին ինքնուրույն ուսումնասիրել և կիրառել գիտելիքը կյանքում, ինչը զարգացնում է քննադատական մտածողություն և ստեղծարարություն, օգնում է տեսնել առարկաների միջև կապերը՝ խթանելով լայն մտածողություն և գիտելիքի խոր  ըմբռնում։  Ուսանողակենտրոն մոտեցումն ապահովում է անհատական զարգացում՝ հաշվի առնելով աշակերտների կարիքներն ու հետաքրքրությունները։ Հենց այս համընկնումն է պատճառը, որ «Օհանյան» կրթահամալիրը դարձել է ՄԲ-ի անդամ դպրոց՝ ձգտելով ուսանողների համար ապահովել կրթություն, որը համապատասխանում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային չափանիշներին։ ՄԲ-ի կրթական ծրագրերը համաշխարհային ճանաչում ունեն և նախագծված են աշակերտների կրթական ու անձնական հմտությունները զարգացնելու համար՝ նրանց պատրաստելով բարձրագույն կրթության:   Զարգացնում է միջմշակութային փոխըմբռնում և սոցիալական պատասխանատվություն՝ պատրաստելով աշակերտներին գլոբալ քաղաքացիների դերին։  ՄԲ -ի ուսումնառության հմտությունները (ATL), ինչպիսիք են ինքնակառավարումը, սոցիալական հմտությունները և հետազոտական կարողությունները, ամրապնդում են աշակերտների պատրաստվածությունը  կյանքի մարտահրավերներին:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

«Օհանյան» կրթահամալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է ընդհանուր առմամբ 612 աշակերտ, որոնցից 43 աշակերտ սովորում է ավագ դպրոցում։ «Օհանյան» կրթահամալիրում 2025–2026 ուսումնական տարվա դրությամբ սովորում է ընդհանուր առմամբ 612 աշակերտ, որոնցից 43 աշակերտ սովորում է ավագ դպրոցում։ Նրանցից 15-ը հանդիսանում են Միջազգային Բակալավրիատի Դիպլոմա ծրագրի (IBDP) թեկնածու աշակերտներ։

 Դպրոցի աշակերտներն ունեն հաջողություններ մասնակցելով տարբեր մրցույթների, (դպրոցական առարկայական օլիմպիադաներ, Միջազգային օլիմպիադաներ մաթեմատիկա, անգլերեն առարկաներից,  Koreez, Մեղու, Կենգուրու)  , որիարդյունքում արձանագրել են լավագույն ցուցանիշներ:

Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է, որը նախատեսվածէ 16-19 տարեկան աշակերտների համար: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում:

ՄԲԴԾ-ն նպատակ ունի ապահովելու աշակերտների ակադեմիական գերազանցություն, քննադատական մտածողություն, միջմշակութային ընկալում և սոցիալական պատասխանատվություն՝ համապատասխան միջազգային կրթական չափանիշներին: Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական չափորոշիչները սահմանում են հանրակրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնառության ծավալը, գնահատման կարգը և ավարտական ատեստավորման պահանջները: ՄԲԴԾ-ի կառուցվածքը, բովանդակությունը և գնահատման համակարգը ոչ միայն չեն հակասում ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչներին, այլև հնարավորություն են ընձեռում ներդաշնակորեն ինտեգրելու տեղական և միջազգային կրթական պահանջները՝ ապահովելով աշակերտների համապարփակ կրթություն:

 «Օհանյան» կրթահամալիրի կողմից  «Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն (ՄԲ) իրականացնելը հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցը ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:

 Օհանյան» կրթահամալիրը Մայքրոսոֆթի կողմից ճանաչվել է որպես «Միջազգային նորարար դպրոց» և հանդիսանում է Եվրոպական e-Twinning դպրոցների համայնքի անդամ։ Այս նախաձեռնությունները մեր աշակերտներին հնարավորություն են տալիս մասնակցելու միջազգային նախագծերի, զարգացնել թվային հմտությունները և համագործակցել աշխարհի տարբեր երկրների դպրոցների հետ։

Այսպիսով՝ «Օհանյան» կրթահամալիրը ձգտում է ստեղծել կրթական միջավայր, որտեղ աշակերտները զարգանում են որպես բազմակողմանի, ստեղծարար և պատասխանատու անհատներ։ Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան աշակերտների համար: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում՝ Միջազգային բակալավրիատի կազմակերպության (IBO) կողմից հավատարմագրված կրթական հաստատություններում, այսուհետ՝ նաև «Օհանյան կրթահամալիր»-ում: ՄԲԴԾ-ն նպատակ ունի ապահովելու աշակերտների ակադեմիական գերազանցություն, քննադատական մտածողություն, միջմշակութային ընկալում և սոցիալական պատասխանատվություն՝ համապատասխան միջազգային կրթական չափանիշներին:  Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական չափորոշիչները սահմանում են հանրակրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնառության ծավալը, գնահատման կարգը և ավարտական ատեստավորման պահանջները: ՄԲԴԾ-ի կառուցվածքը, բովանդակությունը և գնահատման համակարգը ոչ միայն չեն հակասում ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչներին, այլև հնարավորություն են ընձեռում ներդաշնակորեն ինտեգրելու տեղական և միջազգային կրթական պահանջները՝ ապահովելով աշակերտների համապարփակ կրթություն: և Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթությանպետական չափորոշիչների պահանջներին: Ծրագրի առարկայական բովանդակությունը, գնահատման համակարգը և կառուցվածքային ճկունությունը թույլ են տալիս դպրոցներին ներդաշնակորեն համատեղել ՄԲԴԾ-ի և ՀՀ պետական կրթական ծրագրերի պահանջները: Այս մոտեցումը երաշխավորում է աշակերտների համապարփակ կրթություն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ ինչպես միջազգային ճանաչում ունեցող ՄԲ դիպլոմ, այնպես էլ ՀՀ պետական ավարտական ատեստատ: ՄԲԴԾ-ի իրականացումը Հայաստանում նպաստում է կրթության որակի բարձրացմանը և աշակերտների մրցունակությանը միջազգային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները:

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին

 

Նախագիծն առնչվում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:

   Միջոցառման  անհրաժեշտությունը բխում  է  ՀՀ  կառավարության 2021 օգոստոսի 18-ի  թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված  ՀՀ    կառավարության  ծրագրի  «4.3  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»  բաժնի  1-ին պարբերությունից՝ «Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր հասնել կայուն ու ներառական զարգացման ու համընդհանուր բարեկեցության: Մարդկանց  գիտելիքների և հմտությունների մեջ ներդրումները երկրի զարգացման գրավականն են: Կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են լինելու քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը: Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:», 3-րդ պարբերության 3-րդ մասից՝ ամբողջությամբ փոխել և ներդնել նոր դասագրքեր և ուսումնական նյութեր՝ «նոր չափորոշիչների համաձայն, բարելավել մեդիագրագիտության մակարդակը, զարգացնել օտար լեզուների, այդ թվում՝ տարածաշրջանային լեզուների ուսուցումը,»:

 Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև  «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 2․1 կետերից։

  Օտար, այդ թվում՝ հարևան ժողովուրդների լեզուներն իմանալը թելադրված է սոցիալական, մշակութային, տուրիզմի, կրոնական, առևտրատնտեսական, գիտակրթական բազմաշերտ փոխհարաբերությունների և Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական մարտահրավերներին պատասխանելու անհրաժեշտությունից:

Ոլորտի զարգացումը սերտորեն կապակցվելու է պետության զարգացման ռազմավարությանը և գերակայություններին:

Նոր չափորոշիչների համաձայն՝ բարելավել, զարգացնել օտար լեզուների, մասնավորապես ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանի լեզուների ուսուցումը, կրթական ծրագրերի արդիականացում, նոր մասնագիտությունների ներդրում, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության ներդրում՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղություններին, մարզերի զարգացման առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկին:

Միջոցառման գլխավոր նպատակն է համընդհանուր հասանելի և մատչելի սովորողակենտրոն հանրակրթական միջավայրի ստեղծումը: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին պարբերությունից: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 2․1 կետերից։ Օտար, այդ թվում՝ հարևան ժողովուրդների լեզուներն իմանալը թելադրված է սոցիալական, մշակութային, տուրիզմի, կրոնական, առևտրատնտեսական, գիտակրթական բազմաշերտ փոխհարաբերությունների և Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական մարտահրավերներին պատասխանելու անհրաժեշտությունից:

 Լեզվին տիրապետելը անհատին կդարձնի իրավիճակներն ուսումնասիրող, վերլուծող և արձագանքող՝ որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի:

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը. Առաջարկվող մոտեցումը հնարավորություն կընձեռի խթանելու սովորողների կողմից օտար, այդ թվում՝ տարածաշրջանային լեզուների յուրացման մակարդակի բարձրացմանը, կստեղծի օտար լեզուների ուսուցման բավարար հիմքեր և կլուծի լեզուների իմացության՝ առաջնային նշանակություն ունեցող խնդիր:

Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների 4-րդ կետից: Լեզուների իմացությունը մեծ դեր ունի միջմշակութային հաղորդակցությունը և համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու առումով: Ժամանակակից հասարակություններին բնորոշ է միջպետական հարաբերությունների ընդլայնումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, գիտության և տեխնիկայի առաջընթացը և գիտատեխնիկական տեղեկատվության պարբերական փոխանակումը։ Այս տեսանկյունից ավելի մեծ կարևորություն է ստանում օտար լեզուների դերը՝ որպես աշխարհում գիտատեխնիկական առաջընթացի, սոցիալ-տնտեսական զարգացումների և միջմշակութային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր մշակույթների ներկայացուցիչների շփման, հաղորդակցման գործուն միջոց: Օտար լեզուների տիրապետումը կարևոր է նաև տարբեր մասնագետների համար՝ իրենց մասնագիտության մեջ միջազգային զարգացումներին հետևելու, այլալեզու գործընկերների հետ շփումների, միջազգային հարթակներում սեփական փորձը և ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու և այլ նկատառումներով։ Համակարգի գերակա խնդիրներից է մեր երկրում բազմալեզվության զարգացման խթանումը` պահպանելով մայրենի լեզուն:

  Նախագիծը բխում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմաված ուղղություններից: Արագ զարգացող և փոփոխվող հասարակությունն ու տնտեսությունը նոր մարտահրավերներ են ներկայացնում կրթության համակարգին՝ թելադրելով նոր բովանդակության, 21-րդ դարի տնտեսության և քաղաքացիական հասարակության առանցքային կարողությունների ներառման անհրաժեշտություն կրթական ծրագրերում: Հատկապես կարևորվում են սովորողների պատրաստվածությունը, օտար լեզուների իմացությունը, ինչպես նաև սովորողների քննադատական, վերլուծական, նորարարական, ինքնուրույն և ստեղծագործական մտածողության զարգացումը, որը, իբրև դաստիարակության գործընթաց, ժամանակակից դպրոցի կարևորագույն անելիքներից է։

Leave a Comment