Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպման գլխավոր հերոս է դարձել ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը դեռ առաջին խաղակեսում դարձել է հաղթական հեթ-տրիկի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում «Ռալը» հնարավորություն ուներ էլ ավելի մեծացնելու հաշվի տարբերությունը, սակայն Վինիսիուս Ժունիորը չի կարողացել իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին։