
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեցոլան ասել է Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ:
«Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,-ասել է Մեցոլան՝ դիմելով Փաշինյանին: