Հռոմի Պապ Լևոն XIV-ը հանդես է եկել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատելու կոչով

Հռոմի պապը ցավակցել է Իրանում շարունակվող պատերազմում բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և իր համերաշխությունը հայտնել Լիբանանի ժողովրդին՝ նշելով, որ Իսրայելի կողմից հարձակման ենթարված երկիրը ծանր օրեր է ապրում։

Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ունկնդրության ժամանակ Լևոն XIV-ը կոչ է արել ուխտավորներին աղոթել խաղաղության համար։

«Եկեք շարունակենք աղոթել խաղաղության համար Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես բազմաթիվ քաղաքացիական զոհերի, անմեղ երեխաների համար», — ասել է նա։

Leave a Comment