Հայաստանն ու Թուրքիան քննարկել են համագործակցությունը միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերի, ատոմային էներգետիկայի և բնական գազի ոլորտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են համագործակցությունը միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերի, ատոմային էներգետիկայի և բնական գազի ոլորտում


ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ 


Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 


Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ զրուցակիցները քննարկել են հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները: 


Թուրք պաշտոնյան Facebook-յան իր էջում անդրադարձել է հանդիպմանը․ 


«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Ներառվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերը, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- նշել է Բայրաքթարը։

Leave a Comment