Ո՞վ է Ծառուկյանի մրցակիցը «Hype» լիգայի մրցաշարում

Հայտնի է դարձել Արման Ծառուկյանի մրցակիցը Բրազիլիայում կայանալիք «Hype» լիգայի մրցաշարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ծառուկյանը ռևանշ է անցկացնելու ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի հետ, որի դեմ մենամարտը «RAF» լիգայի մրցաշարում ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։ Հետագայում պարզ դարձավ, որ Պուլասը հրաժարվել է գրեփլինգի կանոններով մրցելույթից և պահանջել է երկրորդ գոտեմարտն անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով:

Արդյունքում՝ կարճ ծանուցմամբ Ծառուկյանի դեմ մրցագորգ դուրս գալուն համաձայնել է UFC-ի նախկին մարտիկ Մուհամադ Մոկաևը։

Ծառուկյան — Մոկաև գոտեմարտը կկայանա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ «Hype Brazil» մրցաշարի շրջանակներում։ Մարտիկները կմրցեն 10 րոպե տևողությամբ գոտեմարտում՝ «submission only» գրեփլինգի կանոններով, ըստ որոնց հաղթանակ է գրանցվում միայն ցավեցնող կամ խեղդող հնարքով, հակառակ դեպքում կարձանագրվի ոչ-ոքի:

Leave a Comment