Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր




Մարտի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը, Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Կալիֆոռնիա նահանգի Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակության, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչների հետ։ 


 


Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։


 


Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին։


 


 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն


 


 


 


Leave a Comment