Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ ընտրվել է կալանք խափանման միջոցը, հայտարարվել է հետախուզում

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարել, մասնավորապես՝ 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանի եղբայրը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված վերջինս 2001-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում իր ազդեցությունն օգտագործելով հիշյալ ժամանակահատվածում պաշտոնավարող ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության վարչության պետերին դրդել է իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական գումարը վատնման եղանակով հափշտակելուն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։

Ինչպես հայտնի է,  Ալեքսանդր Սարգսյանը այս պահին երկրում չէ։ Ավելի ուշ Դատախազությունից հայտնել են, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել է հետախուզում:

Leave a Comment