Գարնանահոտ

Գարնանահոտ

10.03.2026 | 13:29

Օրը բացվել է՝

գարնանահոտ է:

Քունը դեռ գլխին՝

ճմլկոտվում է

չծլած խոտը:

Լույսը դեռ աղոտ,

մի քիչ ցավոտ է:

Հողն ի վար սահում,

անէանում է

անցած ձմեռվա

արցունքահոտը:

Լիլի Մարտոյան

Մեկնաբանություններ

Leave a Comment