Նեպալի վարչապետ կդառնա նախկին ռեփեր Բալենդրա Շահը — Հայաստանի Հանրային Ռադիո

Նախկին ռեփեր Բալենդրա Շահը կարող է դառնալ Նեպալի վարչապետ՝ ընտրություններում իր` Ազգային անկախության կուսակցության համոզիչ հաղթանակից հետո։

Սրանք Z սերնդի բողոքի համազգային ցույցերից հետո առաջին ընտրություններն էին։

35-ամյա Շահը Ջհապա-5 ընտրատարածքում հաղթել է կոմունիստական կուսակցության առաջնորդին` 74-ամյա Շարմա Օլիին, որը չորս անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

«Սա հույսի և փոփոխությունների հաղթանակ է»,- հայտարարել է Ազգային անկախության կուսակցության առաջնորդներից Ռամեշ Պաուդյալը։
«Սա Z սերնդի շարժման ամենավառ հաստատումն է։ Այդ սերնդի նահատակների հիշատակի իսկական հարգանքը կարտահայտվի Բալենդրա Շահի ղեկավարությամբ կառավարության ամենօրյա աշխատանքում»,- նրա խոսքն է մեջբերել BBC-ին։

Նեպալի այս ընտրություններում բախվել էին տասնամյակներ շարունակ գերիշխած քաղաքական «ծանրքաշայինները» և երիտասարդ սերունդը, որը խոստանում է վերջ տալ կոռուպցիային և բացել երկրի կյանքի նոր էջ։

Leave a Comment