Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի առաջնության եզրափակիչն ավարտվել է աննախադեպ սկանդալով։ Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում միմյանց էին բախվել «Կրուզեյրոն» և «Ատլետիկո Մինեյրոն», սակայն խաղադաշտում ծավալված սպորտային պայքարը վերածվել է իսկական քաոսի։
Հանդիպման երկրորդ խաղակեսի վերջին վայրկյաններին ֆուտբոլիստների միջև բռնկված քաշքշուկը չի հանդարտվել նաև գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո՝ վերաճելով զանգվածային ծեծկռտուքի:
Անկարգությունների արդյունքում գրանցվել է հեռացումների ռեկորդային ցուցանիշ. երկու թիմերից ընդհանուր առմամբ 23 ֆուտբոլիստ պատժվել է կարմիր քարտով: Ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն են ունեցել և հեռացվածների թվում են հայտնվել նաև ճանաչված ֆուտբոլիստներ Հալկը, Մատեո Կասիերան և Ժերսոնը։