Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ


Միջազգային


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում շեշտը դրվել է Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների վրա։

Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները կարծիքների առարկայական և օգտակար փոխանակում են անցկացրել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Պուտինը մի շարք նկատառումներ է արել՝ ուղղված Իրանում հակամարտության շուտափույթ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը: ՌԴ նախագահը դրական գնահատականներ է տվել անձամբ ԱՄՆ-ի և Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական բնույթ է կրել։


Leave a Comment