ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ կարող է տարածվել մինչև Թուրքիա, Պարսից ծոց, Ասիա, Հարավային Կովկաս և Եվրոպա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս մասին հայտարարել է երկրում հավատարմագրված դիվանագետների համար կազմակերպված հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ կանխելու համար այլ երկրների ներգրավումը այս հակամարտության մեջ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։
Նա հավելել է, որ Թուրքիան դատապարտում է Իրանի անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ադրբեջանի վրա. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանի հարձակումները տարածաշրջանի այլ երկրների, առաջին հերթին՝ Ադրբեջանի վրա, սխալ է»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ներկայիս պատերազմի հետևանքները կազդեն ամբողջ աշխարհի վրա։