Նավթի գինը հասել է նոր ռեկորդի՝ 120 դոլարի

Համաշխարհային շուկաներում նավթի գինը հասել է 120 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Murban տեսակի հում նավթը, որը Մերձավոր Արևելքի հիմնական ուղենիշն է, հատել է 120 դոլարի սահմանագիծը։

Kazinform գործակալությունը նույնպես հայտնում է, որ հրապարակման պահին նավթի գինը գերազանցել է 119 դոլարը, ինչը տեղի է ունեցել առաջին անգամ 2022 թվականից ի վեր։

Financial Times-ը գրում է, որ համաշխարհային շուկաները գտնվում են փլուզման եզրին, իսկ նավթի բարձր գինը ճնշում է գործադրում գլոբալ շուկաների վրա։

Ըստ վերջին տվյալների՝ գների այս կտրուկ աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում (մասնավորապես՝ Իրանի շուրջ) ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և Հորմուզի նեղուցով փոխադրումների հնարավոր ընդհատումներով։

Leave a Comment