Սա միայն սկիզբն է․ ԱՄՆ պատերազմի նախարարը խոսել է Իրանի դեմ գործողությունների մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ նոր է սկսվում, CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

«Սա պատերազմ է։ Սա հակամարտություն է։ Սա նշանակում է թշնամուն ծնկի բերել։ Ես ուզում եմ, որ հեռուստադիտողները հասկանան, որ սա միայն սկիզբն է», – ասել է նա։

Ինչպես պնդում է Հեգսեթը, ի վերջո «պետք է գա մի պահ, երբ Իրանը անկարող կդառնա կռվելու և կհանձնվի։

Leave a Comment