Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցելություններից։ Նախորդ նախազգուշացումները վերաբերում էին նաևԱրաբական Միացյալ Էմիրություններին, Եգիպտոսին և Հորդանանին։
Ազգային անվտանգության խորհուրդը նշում է, որ բարձրացել է իսրայելցիների դեմ ահաբեկչության սպառնալիքը՝ հատկապես Իրանին հարակից երկրներում։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում՝ խուսափել
- ԱՄԷ-ի միջոցով անցումներից,
- Չցուցադրել իսրայելական կամ հրեական սիմվոլիկա,
- Պահպանել բարձր անվտանգության միջոցներ,
- Չհրապարակել անձնական տվյալներ իրական ժամանակում։