Իրանը hարձակում չի իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ. Էսմայիլ Բաղայի



Իրանը հարձակում չի իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:



«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ նման արձակումներ Իրանի տարածքից կամ մեր ռազմական ուժերի կողմից չեն իրականացվել։ Մենք միշտ զգուշացրել ենք կեղծ դրոշի ներքո իրականացվող գործողությունների մասին»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment