ԱՄՆ-ի դաշնակիցները մտահոգված են՝ Իրանի դեմ պատերազմը կարող է կրճատել իրենց զինանոցը

ԱՄՆ-ի եվրոպացի և ասիական դաշնակիցները մտահոգված են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են զինանոցի կրճատման պատճառ դառնալ․ գրել  է Politico-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ Պենտագոնն այժմ արագորեն սպառում է զինմթերքն ու սպառազինության մատակարարումները վերահասցեագրում է Իրանում ընթացող հակամարտության կարիքներին։

«Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով առան այն էլ կրճատվել է մի շարք երկրների զինանոցը, ու հիմա մտավախություն կա, որ կարող են չստանալ ԱՄՆ-ից ավելի վաղ գնված սպառազինությունն ու զինամթերքը։ Իսկ Ասիայի Վաշինգտոնի դաշնակիցները անհանգստացած են, որ Իրանի դեմ գործողության ընթացքում զինմթերքի արագ սպառումը կարող է թուլացնել ԱՄՆ-ի հնարավորությունները՝ զսպելու Չինաստանին և Հյուսիսային Կորեային»,- նշել է աղբյուրը։

Leave a Comment