Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձանում գտնվող բուժհաստատության շենքին

Բեյրութի հարավային արվարձանի Մաամուրա թաղամասում գտնվող պոլիկլինիկայի շենքը ավիահարվածի է ենթարկվել, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ականատեսները։

«Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծեցին Մաամուրա կլինիկայի շենքը, որից մնացել է միայն այրված կմախքը», – ասել է ականատեսներից մեկը։

Գործակալության աղբյուրի տվյալներով՝ շենքում տեղակայված էին մասնավոր բժշկական կլինիկաներ։ Ենթադրվում է, որ հարվածի պահին շենքում ոչ ոք չի եղել:

Leave a Comment