Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր միջազգային ներուժը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների դեմ պայքարում Իսլամական Հանրապետության օրինական իրավունքները պաշտպանելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Իրանը սպասում է, որ Ռուսաստանը կօգտագործի իր ներուժը միջազգային ասպարեզում՝ Իրանի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար ներկայիս հարձակումների ( ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից – խմբ.) պայմաններում », – ասել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերվել են Իրանի նախագահի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։