Թրամփի վարչակազմը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել աղջիկների դպրոցի մոտակայքում. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները փակ դռների հետևում Կոնգրեսին հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի այն տարածքում, որտեղ ոչնչացվել է աղջիկների դպրոցը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։

ԱՄՆ-ն գիտի, որ Իսրայելը չի ​​հարձակվել դպրոցի վրա, Կոնգրեսին հայտնել են պաշտոնյաները։ Նրանք ընդունել են, որ ԱՄՆ ուժերn ակտիվ են եղել Մինաբի դպրոցի մոտակայքում և չեն առաջարկել որևէ այլընտրանքային տեսություն այն մասին, թե ով կարող է հարվածել դպրոցին։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական հետաքննիչները կարծում են, որ դպրոցի վրա հարվածը հասցրել են ԱՄՆ ուժերը (չնայած սա դեռևս հետաքննության վերջնական եզրակացությունը չէ)։

Արբանյակային լուսանկարները և դեպքի վայրից ստուգված տեսանյութերը ենթադրում են, որ հարվածները միտումնավոր են եղել, բայց ճշգրիտ աղբյուրն անհայտ է։

Իրանական իշխանությունների տվյալներով՝ պատերազմի առաջին օրը դպրոցի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 168 մարդ (հիմնականում աշակերտներ)։ Դպրոցը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի կողքին, բայց արբանյակային լուսանկարների համաձայն՝ դրանից բաժանված է պատով։

Leave a Comment