ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամները փակ դռների հետևում Կոնգրեսին հայտնել են, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի այն տարածքում, որտեղ ոչնչացվել է աղջիկների դպրոցը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների։
ԱՄՆ-ն գիտի, որ Իսրայելը չի հարձակվել դպրոցի վրա, Կոնգրեսին հայտնել են պաշտոնյաները։ Նրանք ընդունել են, որ ԱՄՆ ուժերn ակտիվ են եղել Մինաբի դպրոցի մոտակայքում և չեն առաջարկել որևէ այլընտրանքային տեսություն այն մասին, թե ով կարող է հարվածել դպրոցին։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմական հետաքննիչները կարծում են, որ դպրոցի վրա հարվածը հասցրել են ԱՄՆ ուժերը (չնայած սա դեռևս հետաքննության վերջնական եզրակացությունը չէ)։
Արբանյակային լուսանկարները և դեպքի վայրից ստուգված տեսանյութերը ենթադրում են, որ հարվածները միտումնավոր են եղել, բայց ճշգրիտ աղբյուրն անհայտ է։
Իրանական իշխանությունների տվյալներով՝ պատերազմի առաջին օրը դպրոցի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 168 մարդ (հիմնականում աշակերտներ)։ Դպրոցը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի կողքին, բայց արբանյակային լուսանկարների համաձայն՝ դրանից բաժանված է պատով։