Արշակ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունն արձագանքել է •

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Վերաքննիչ դատարանից:

ՀՀ գլխավոր դատախազությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել:

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:

Leave a Comment