Իրանի կողմից արձակված ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի մոտ։ Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն։
Անդրադառնալով Իրանում ամերիկա-իսրայելական պատերազմին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ռադար զրույց»-ում կարծիք է հայտնել, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո որևէ երկրում միայն օդային հարվածների արդյունքում չի փոխվել իշխանություն։
«Կարծում եմ՝ սխալ էր հաշվարկը, որ Իրանի հասարակության մեջ իշխանության նկատմամբ առկա դժգոհություններն արտաքին հարվածների դեպքում կխորանան: Ընդհակառակն, այժմ նկատվում է որոշակի կոնսոլիդացիա, ինչը բնական է նման իրավիճակներում»,-նշեց նա։
