Կեղտոտ առաստաղ և չախտահանվող դռներ. ՍԱՏՄ-ն կասեցրել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (ՖՈՏՈ)

Տնտեսվարողին տրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար. ՖՈՏՈ

Կեղտոտ առաստաղ և չախտահանվող դռներ. ՍԱՏՄ-ն  կասեցրել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՍԱՏՄ-ն կասեցրել է Շիրակի մարզի հանրային սննդի օբյեկտներից մեկի արտադրական գործունեությունը։


Ըստ ՍԱՏՄ-ի տարածած տեղեկատվության, տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Սեդա Աստոյանին պատկանող Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 39բ հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։


Մասնավորապես՝


– սննդի կառույցի առաստաղին եղել են կեղտի կուտակումներ, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը,


– դուռը պատված չի եղել չներծծվող, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութով։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


 инспекция


 


Leave a Comment