Հայաստանը հույս ունի, որ կհասնի կոնկրետ լուծումների հայկական երկաթուղու կառավարման հարցում Ռուսաստանի հետ քննարկումներում․ Փաշինյան

Վարչապետը նշեց, որ երկաթուղին ՀՀ-ի սեփականությունն է, և ՀՀ-ն կարող է ուղղակի խզել և չեղարկել պայմանագիրը


ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը հույս ունի, որ կհասնի կոնկրետ լուծումների հայկական երկաթուղու կառավարման հարցում Ռուսաստանի հետ քննարկումներում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«ՌԴ մեր գործընկերների հետ հարցի վերաբերյալ մենք որոշակի ըմբռնում ենք տեսնում, որի համար շատ շնորհակալ եմ, քանի որ էլի եմ ասում` մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, չկա։ Մենք մեր գործընկերների հետ կիսվում ենք օբյեկտիվ իրավիճակով, որ Հայաստանն այս առումով իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Մենք այլ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ մենք կհասնենք կոնկրետ լուծումների», – ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։


Վարչապետը նշեց, որ երկաթուղին ՀՀ-ի սեփականությունն է, և ՀՀ-ն կարող է ուղղակի խզել և չեղարկել պայմանագիրը։


«Մեզ պետք չէ, որ դա գնա ինչ֊–որ սուր խոսակցության, կոնֆլիկտի տրամաբանությամբ։ Մեր հարաբերությունները թույլ են տալիս, որ մենք հանգիստ, բարեկամական, ընկերական խոսենք», –– հայտարարել է նա։


Պատասխանելով հարցին՝ արդյոք ռուսական կողմի հետ շարունակվում են քննարկումները այս հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարումն այլ երկրի հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումներ կան աշխատանքային մակարդակում։


Հայկական երկաթուղու կոնցեսիոները 2008թ․–ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է (30 տարի ժամկետով), որը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ–ի դուստր ընկերությունն է։

Leave a Comment