Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և փոխգործակցում է նավերի հետ. Հեյդարի




 

tert.am. Իրանը չի փակել Հորմուզի նեղուցը և շարունակում է փոխգործակցել անցնող նավերի հետ՝ համաձայն միջազգային ընթացակարգերի։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարի տեղակալ Քայումարս Հեյդարին, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։


 


«Մենք չենք փակել Հորմուզի նեղուցը, իսկ դրանով անցնող նավերի հետ փոխգործակցում ենք միջազգային ընթացակարգերի համաձայն»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:


 


Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության պատճառով Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով տեղաշարժի արգելքի մասին, այդ թվում՝ նավթային տանկերների, առևտրային և ձկնորսական նավերի համար:


 


 


Leave a Comment