Իրանական հարվածն անպատասխան չի մնա. Ադրբեջանի ՊՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախիջևանի ուղղությամբ Իրանի իրականացրած հարձակումն անպատասխան չի մնա։ Գերատեսչությունը ողջ պատասխանատվությունը բարդել է թեհրանյան վարչակազմի վրա։

«Այս միջադեպի համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Իրանն այսօր հարվածել է Նախիջևանին, այդ թվում՝ օդանավակայանին: Բաքուն հայտնել է երկու տուժածի մասին:

Leave a Comment