
«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։ Այս մասին ավելի ուշ հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։