Սիյարտո. Հունգարիան քաղաքական է համարում Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարի արգելափակումը

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարի արգելափակումը Կիևի քաղաքական որոշում է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ուկրաինան մի քանի շաբաթ է, ինչ արգելափակում է Հունգարիա տանող «Դրուժբա» խողովակաշարը», – հիշեցրել է նա։ «Նրանք արգելափակում են նավթի մատակարարումները քաղաքական որոշման հիման վրա»։

«Մենք շահագրգռված ենք ապահովել, որ գազի և ածխաջրածնային մատակարարումները շարունակվեն հուսալի և կայուն, ինչպես նախկինում», – Ռուսաստանի առաջնորդին ասել է հունգարացի նախարարը։

Leave a Comment