
Քուվեյթի երկնքում խոցվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի թվով չորրորդ F-15 կործանիչը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Այս մասին գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ առաջին երեք ինքնաթիռները խոցվել են ոչ թե ՀՕՊ համակարգերի, այլ Քուվեյթի Ազգային ռազմաօդային ուժերի F/A-18 Hornet կործանիչի կողմից։ Օդաչուն արձակել է «օդ-օդ» դասի երեք հրթիռ, որոնք բոլորն էլ խոցել են իրենց թիրախները։