Դատարանը զինհաշմանդամներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձանց կալանքի ու տնային կալանքի է ենթարկել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ «Զինվորի կողքին» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա.Թ.-ն ՊՆ զորամասերից մեկի վարորդ-տեխնիկ Տ.Ղ.-ի հետ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի անվան շահարկմամբ 39-42 մլն ՀՀ դրամի օգնություն ստանալու խոստում են տվել զինհաշմանդամություն ունեցող անձանց։ Նրանք դրա դիմաց պահանջել են նշված գումարի 10%-ի չափով կանխավճար։
Ա.Թ.-ն և Տ.Ղ.-ն 2020 թվականի 44-օրյա պատերազմում ձեռքը կորցրած Մ.Հ.-ից պահանջել և 2025 թվականի դեկտեմբերի 20-ին ստացել են 3 մլն 800 հզր ՀՀ դրամ, որը հափշտակել են:
Բացի այդ, հանցավոր խմբի անդամները համանման եղանակով փորձել են գումար հափշտակել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Ռ.Գ.-ից և Ա.Ա.-ից, սակայն չեն կարողացել, քանի որ նրանք հրաժարվել են գումար փոխանցել:
Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժակետով):
