Իրանը հայտարարում է, որ վերահսկում է Հորմուզի նեղուցը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ։

Կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։

Հորմուզի նեղուցը նավթի և գազի փոխադրման կարևորագույն ծովային ուղիներից է աշխարհում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան ռազմածովային ուժերը կարող են ուղեկցել նավթատար նավերին նեղուցով անցնելիս։

Leave a Comment