Թուրքիան Իրանի միակ հարևանն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ու տարօրինակ է, որ Թուրքիան նաև Իրանի այն բացառիկ հարևաններից է, որին հաջողվել է խուսափել Իրանի հարվածներից: Միթե՞ կարող ենք հավատալ, որ ամերիկացիները չեն օգտագործել Իրանի դեմ Թուրքիայի տարածքում իրենց ունեցած ռազմական բազաները: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:
«Երեկ տեղեկություն տարածվեց և անգամ համացանցում տեսանյութեր էին պտտվում, թե ինչպե՞ս են իրանցիները իբր հարվածում Թուրքիայի տարածքում տեղաբաշխված ամերիկյան Ինջիրլիք ավիաբազայի ուղղությամբ: Պարզվեց, որ այդ տեսանյութերը կեղծ են, համենայն դեպս Թուրքիայի իշխանությունները համոզված պնդում են, որ նման բան տեղի չի ունեցել»,-ասել է Երկանյանը:
Ի՞նչ ազդեցություն կունենա այս պատերազմը Թուրքիայի տնտեսության վրա: Ամերիկացիների կողմից Իրանի դեմ ցամաքային գործողությունների հավանականություն կա՞ ու ինչպե՞ս դրան կվերաբերվեն թուրքերը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: