Իրաքը մտադիր է դիմադրել ցանկացած կողմի, որը կփորձի իրեն ներքաշել հակամարտության մեջ

Իրաքի կառավարությունը կդիմադրի ցանկացած կողմի, որը կփորձի իրեն ներքաշել հակամարտության մեջ։ Այս հայտարարությունը նախարարների խորհրդի նիստում արել է հեռացող վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին։

«Միայն պետությունն է, որ իր ինստիտուտների միջոցով, իրավունք ունի որոշել պատերազմի և խաղաղության հարցերը», – մեջբերում է վարչապետի գրասենյակը հայտարարությունից։ «Կառավարությունը վճռականորեն կդիմադրի Իրաքը հակամարտության մեջ ներքաշելու ցանկացած կողմի», – ընդգծել է ալ-Սուդանին։

Leave a Comment