Իրաքը դադարեցրել է արդյունահանումը աշխարհի 2-րդ խոշորագույն նավթահանքում

Իրաքը կասեցրել է նավթի արդյունահանումը Ռումեյլա հանքավայրում, որը խոշորագույնն է երկրում և խոշորագույններից մեկը՝ աշխարհում: Այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված Shafaq News գործակալությունը:

Որոշումն ընդունվել է նավթի արտահանման հետ կապված բարդությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով:

Տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Բասրայից դեպի արևմուտք գտնվող Ալ-Զուբեյր շրջանում Իրաքի բանակի ստորաբաժանումներ են տեղակայվել՝ զրահատեխնիկայով, նրանք հսկողության տակ են վերցրել նավթային օբյեկտները:

Ինչպես նշում է Oil Price պարբերականը, Ասիայի նավթավերամշակման գործարանները, որպես կանոն, հումքի մոտ երկու շաբաթվա պաշարներ են ունենում: Եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը երեք շաբաթից ավելի տևի, ձեռնարկությունները ստիպված կլինեն կրճատել վերամշակման ծավալները, հատկապես այլընտրանքային մատակարարումների բացակայության դեպքում:

Leave a Comment