
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների քանակը, ՆԳՆ-ն առաջարկել է այս տեսակի տրանսպորտային միջոցները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ: Այս պահի դրությամբ էլեկտրոնային ռեգիստրում հաշվառված է ավելի քան 2500 երկանիվ մոպեդ, 30 եռանիվ մոպեդ, 120-ից ավելի տրիցիկլ և քվադրիցիկլ: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
Հարցուպատասխանի ընթացքում Արմեն Ղազարյանը պարզաբանել է, որ վերոնշյալ երթևեկության միջոցներն ապահովագրելու են դրանց սեփականատերերը: