Քուվեյթի ամերիկյան բազան ամբողջությամբ ոչնչացվել է․ Pars Today – Live News

Քուվեյթի ամերիկյան բազան ամբողջությամբ ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ 

«Քուվեյթում ամերիկյան «Էս-Սալեմ» բազայի լիակատար ոչնչացում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից սկսած ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռակոծում է Իսրայելն ու տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանները։ Իսրայելական և ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին:

Leave a Comment