Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն Վենեսուելայով, Կուբայով և Իրանով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ ԱՄՆ-ի ձգտումները՝ վերահսկելու այլ երկրներ, կարող են չսահմանափակվել միայն Իրանով, Վենեսուելայով և Կուբայով։

«(ԱՄՆ պետքարտուղար Մարկո – խմբ.) Ռուբիոն, պատասխանելով լրագրողի հարցին, վերջերս ենթադրեց, որ Միացյալ Նահանգները կկառավարի Իրանը այնպես, ինչպես հայտարարել էին Վենեսուելայի կառավարման մասին: Այժմ նրանք փորձարկում են նմանատիպ սխեմա Կուբայի համար: Եվ սա, հավանաբար, վերջը չէ», – ասել է նա մամուլի ասուլիսում:

Leave a Comment