Իսրայելի զինված ուժերը ներխուժել են հարավային Լիբանան – Live News

«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սահմանի լիբանանյան կողմում գրավել է մի քանի դիրքեր՝ հյուսիսային ճակատում առաջնագծի պաշտպանության ուժեղացման շրջանակներում։ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը»։

«Իրանում իրականացվող գործողությանը զուգահեռ՝ իսրայելցի զինվորները գործում են Լիբանանի հարավում և տեղակայված են սահմանի մերձակա մի քանի դիրքերում՝ առաջնագծի պաշտպանության ուժեղացման հայեցակարգի շրջանակում», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Զինվորականները հավելել են, որ աշխատում են հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ ստեղծելու ուղղությամբ։

«ՑԱԽԱԼ-ը թիրախային հարվածներ է հասցնում «Հեզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ սպառնալիքները վերացնելու և Իսրայելի տարածք ներթափանցման փորձերը կանխելու նպատակով»,- նշել են ՑԱԽԱԼ-ում:

Leave a Comment